Բնակարանում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. կասկածյալը եղբայրն է. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Հարավ-Արևմտյան թաղամասի Շերամի 113 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հարթենյանի դին։ Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում հայտնած տեղեկություններով՝ դիակի վրա կան բռնության հետքեր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մահացածի 62-ամյա եղբորը։
Բնակարանում ամբողջովին տիրում է հակասանիտարական վիճակ, գրթե բոլոր սենյակներում ականատես կլինես թափթփվածության։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու կասկածյալը նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
6 զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ-ը հրապարակել է զոհերի և վիրավորների անունները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները:ՃՏՊ-ի հետև...
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրենքով գող Անդիկի վրա կրակելու պահը
Երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշ...
Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գ...
Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գե...