Պատգամավորը փորձեց ստվերել իմ համբավը. Լևոն Յոլյան
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ արձագանքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի ելույթին: Յոլյանը նշեց՝ կոռեկտությունից ելնելով ու ԱԺ ամբիոնի նկատմամբ իր ունեցած հարգանքը հաշվի առնելով՝ մանրամասն չի անդրադառնա պատգամավորի խոսքին:
«Ելույթը պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ կատարեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա: Թե պատճառը ո՞րն է, ո՞ւմ պատվերով՝ այս պահին դժվար է ասել, այդուհանդերձ, նշեմ, որ այդ ելույթը պարունակում է ստեր»,- ասաց նա:
Յոլյանն անդրադարձավ այն փաստերին, որ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը, խոստացավ՝ այդ փաստերի հետ կապված տեղեկատվություն կտարածի, պարզապես՝ հաշվի առնելով, որ ելույթը զրպարտության տարրեր էր պարունակում, ստիպված էր արձագանքել:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...
Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևին
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո...