Պատասխանատվության ենթարկվե՞լ են հարյուրավոր թաղման նպաստներ ստացած անձինք. պատգամավորը` Յոլյանին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմեց թաղման նպաստների վիճակագրությանը վերաբերող հարցերով: Նա մեջբերեց՝ առկա են մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր՝ 86 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, 60 անձ ստացել է 448 թաղման նպաստ, ընդ որում՝ 4 անձ ստացել է 267 թաղման նպաստ՝ 53.4 մլն դրամ ընդհանուր գումարով, 1 անձ՝ 169 թաղման նպաստ, 3 անձ՝ համապատասխանաբար 45, 35 և 18 թաղման նպաստ:
«Ես ուզում եմ հասկանալ՝ սրանք Հաշվեքննիչ պալատի կողմից զուտ արձանագրվե՞լ են և թողնվե՞լ, թե՞ պետք է տիրապետենք նաև տեղեկությունների՝ ովքեր են այդ անձինք: Կարևոր է իմանալ՝ պատասխանատվության ենթարկվե՞լ են, ենթարկման փուլո՞ւմ են, կամ՝ արձանագրեցինք, անցանք առա՞ջ, թե՞ ձեռնարկվեցին գործողություններ»,- հարց ուղղեց նա:
Յոլյանը կրկին հիշեցրեց, որ Հաշվեքննիչ պալատի լիազորությունները սահմանափակ են, նշեց՝ խորհրդարանն ունի նաև վերահսկողական ֆունկցիաներ, և կարող են դիմել սոցապ նախարարություն, ստանալ այդ տեղեկությունները:
«Իրենց համար այդ ինֆորմացիան շատ հասանելի է՝ բանկի՞միջոցով են արել, թե՞ «Հայփոստ»-ի: 1 անձը 33,4 մլն դրամի շրջանակում է գումար ստացել, ծավալը մեծ է, կարող եք դիմել սոցապ, ստանալ պատասխան»,- ասաց Յոլյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...
Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի մասին բանաձևին
Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո...
Երեք ավիաընկերություն պատրաստ է մասնակցել 2 ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին. Փաշինյանի խորհրդական
Երեք ավիաընկերություն պատրաստակամ է մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին: Այս մասին...