Երեք ավիաընկերություն պատրաստ է մասնակցել 2 ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին. Փաշինյանի խորհրդական
Երեք ավիաընկերություն պատրաստակամ է մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններում ծագած խնդիրների հետևանքով ավիափոխադրումների հետ կապված փոխադարձ արգելքներին:
Նա, մասնավորապես, գրել է. «Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության եւ հնարավորությունների ճշտման նպատակով: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» եւ «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ եւս 2-ով: Արդյունքների մասին զեկուցվել է Վարչապետին»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզով...
ՍԴ կայքում փոփոխություն է եղել. «անդամներ» բառը փոխարինվել է «դատավորներ»-ով
Սահմանադրական դատարանի կայքում արագ-արագ փոխել են «ՍԴ կառուցվածք» բաժնի «ՍԴ անդամներ» ենթաբաժինը և բովանդակության անվանո...
Քոչարյանի գրասենյակը աջակիցներին խնդրում է չգնալ դատարան և միջոցառում չկազմակերպել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը. Ինչպես հայտնի է, այսօր, ժամը 16։00 ՀՀ Վերաքննիչ քրեակա...