«Վեթինգային» դրամաշնորհ՝ Եվրոպայից. ԵՄ-ից մոտ 17 մլն դոլար կտրամադրի դատաիրավական բարեփոխումների համար. Փաստ
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՄ-ից մոտ 17 մլն դոլար է տրամադրվելու դատաիրավական համակարգում բարեփոխումներն ապահովելու համար: Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, վեթինգի ու անցումային արդարադատության հետ կապված ձգձգումները պայմանավորված են այդ գումարի տրամադրման ուշացման փաստով:
Ըստ նույն տեղեկությունների, նշյալ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հնարավոր է ևս 13 մլն դոլարի ներգրավում, չի բացառվում՝ շատ արտոնյալ վարկի տեսքով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է, որ այդ գումարների հաշվին նաև դատավորների աշխատավարձները բարձրացվեն:
Ի դեպ, երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ում դատական իրապես անկախ համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը բարձրացնելու մինչև 2,5-3 միլիոն դրամ, բայց դա պետք է անել մեր միջազգային դոնոր գործընկերների աջակցությամբ»
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...