Նախկինում «շարիկ էին գլորում», այժմ «Facebook են անում». «Իմ քայլ»-ի պատգամավորները հեռախոսների մեջ էին. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Տարիներ անց, երբ ինձ հարցնեն՝ ի՞նչն էր պատճառը, որ «տապալվեց» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լակոնիկ կպատասխանեմ՝ Facebook-ը: Մեկ անգամ չէ, որ գրել եմ նոր իշխանությունների՝ սոցիալական ցանցերից կախված լինելու մասին: Այսօրվա պես հիշում եմ, որ կայքերից մեկը լուսանկարել էր այն ժամանակ նախագահի կողմից վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի՝ թղթի վրա արված գծանշումներն ու հրապարակել, ինչը համացանցում դժգոհության մեծ ալիք էր բարձրացել, թե վարչապետը երկրի թիվ մեկ դահլիճում այլ բանով է զբաղված: Քննադատության էին արժանանում նաև առցանց խաղ խաղացող, այսպես ասած «շարիկ գլորող» պատգամավորները:
Այս գումարման խորհրդարանում պատգամավորները ոչ թե խաղ են խաղում, այլ «Facebook անում», ու նրանց նույնպես բնավ չի կաշկանդում այն հանգամանքը, որ այդ ամենը կարող են նկատել, տեսանկարահանել ու հանրայնացնել վերևում գտնվող լրագրողները: Չնայած այդ դեպքում էլ, երևի, կարդարանան, թե «մութ ուժերին պատկանող լրատվամիջոցները փորձում են սևացնել մեզ»: Առավել քան տարօրինակ է, երբ երևույթը դրսևորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...