Հայաստանի բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն. Փաշինյան
Որևէ մեկը չի կարող սասանել հայերի միասնությունը։ Այսօր ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որևէ թշնամի` ներքին, թե արտաքին, չի կարող սասանել մեր միասնությունը, և ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ ու անվերապահ պարտություն»,– ասաց նա։
Փաշինյանը խոսեց նաև Հայաստանում մեկ տարվա ընթացքում կատարված փոփոխությունների մասին։
«Հարցը, թե վերջին մեկ տարում ինչ է փոխվել ՀՀ–ում, ունի կոնկրետ պատասխան նաև ոստիկանության զորքերում. արդեն գրեթե մեկ տարի ՀՀ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ–ադրբեջանական սահմանին` պահպանելով ՀՀ քաղաքացիների անդորրը։ Ոստիկաններն այդպիսով շոշափելի աջակցություն են ցուցաբերում ՀՀ բանակին»,–ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...