Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը այսօրվա դատական նիստին դարձյալ չի…

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը։ Ռոբերտ Քոչարյանը այսօրվա դատական նիստին դարձյալ չի ներկայացել։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահին իրազեկել է դատական նիստի մասին և նա իր դիրքորոշումը չի փոխել, այսինքն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստին, գրում է News.am-ը։ 

 

Այսօրվա նիստում դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ իրենց առարկությունները կներկայացնեն պաշտպանները։

Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները ջրով լի բաժակներ էին նետում դահլիճի ուղղությամբ. հայ պատգամավորները` Վրաստանում տիրող վիճակի մասին. Shantnews

Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրե...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանամերձ Բարձրունի գյուղում սովետի ժամանակից սկսած Բաքվի ալիքներ են հեռարձակվում. ԲՀԿ-ական պատգամավորը` Վանեցյանին

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250