ՍԴ նորընտիր դատավորի երդման արարողությունը ԱԺ-ում տեղի կունենա այսօր
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել ընտրվելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորանքների ու մաղթանքների համար և տեղեկացրել.
«Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում և միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով և վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս հունիսի 18-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու համար ժամկետ էր անհրաժեշտ:
Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնը ստանձնում է համապատասխան երդմամբ, որի արարողությունը տեղի է ունենալու հունիսի 20-ին, օրվա 2-րդ կեսին, Ազգային ժողովի նիստում, որին նախորդելու է իմ երդման հակիրճ ուղերձը:
Երդմամբ անմիջապես ստանձնելու եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և ձեռնամուխ եմ լինելու սահմանադրական լիազորությունների/պարտականությունների կատարմանը, և այդ պահից իմ շփումը հանրության հետ լինելու է պաշտոնական կարգավիճակում՝ սրանով պայմանավորված բոլոր սահմանափակումներով»։
Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ էր ընտրվել հունիսի 18-ին, Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ։ Նրա օգտին քվեարկել էր 99 պատգամավոր, դեմ էին եղել 22-ը։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...