Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին. պատճառն Աբովյանի ընտրություններն են. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միևնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռևս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն Աբովյանում իրենց կրած պարտության մասին քննարկման ժամանակ «պատերին է տվել» սեփական թիմին՝ ասելով, որ իրենք իսկապես ոչ մի բանով չեն տարբերվում ՀՀԿ-ից, առաջնորդվում են նեղանձնային շահերով, զուրկ են թիմային մտածողությունից։ Ասել է, որ այդպես շարունակվել չի կարող, իսկ ով կշարունակի, տեղ չի ունենա իրենց թիմում։ Անուններ չեն հնչել, բայց բոլորը հասկացել են, որ խոսքը նախևառաջ Սասուն Միքայելյանին է ուղղված, ով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով իրենց թեկնածուի համար մատը մատին չխփեց։
ՔՊ-ում կարծում են, որ կուսակցության երիտասարդների խումբն աշխատել է հնաբնակների դեմ՝ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, նրանց դեմ լուրջ «հակաքարոզչություն» է իրականացվել, որի պատասխանատուն եղել է Վիլեն Գաբրիելյանը՝ ֆեյսբուքյան հայտնի Նավակ ճոճողը, որն այդ աշխատանքն իրականացնելիս ներկայացրել է, թե ունի Փաշինյանի «դաբրոն»։
Քարոզչության լեյտմոտիվն էլ եղել է այն, թե այս մարդիկ արդեն շատ են մեծամտացել, և նրանց պետք է իրենց տեղը ցույց տալ։ Ուշագրավ մթնոլորտ է եղել նոր վարչության անդրանիկ նիստում․ երբ քննարկել են նախագահի հարցը, բոլորը միաբերան առաջարկել են Փաշինյանին, սակայն վերջինս ասել է, որ ինքնաբացարկ է ներկայացնում, ապա վարչության անդամների մեծ մասն առաջ է քաշել Սուրեն Պապիկյանի թեկնածությունը։ Արարատ Միրզոյանին առաջարկել է միայն Մխիթար Հայրապետյանը, Միրզոյանը ևս ինքնաբացարկ է հայտնել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...