«Ժամանակ». Անսպասելի քննարկում Փաշինյանի և Կարապետյանի միջև
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ուշագրավ հայտարարություն է արել հունիսի 16-ին Երեւանում տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի եւ ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի հանդիպման վերաբերյալ: Կարելի է ասել, որ Արարատ Միրզոյանը անակնկալ հայտարարություն է արել՝ նշելով, որ հանդիպմանը՝ ի թիվս տնտեսական հարցերի, խոսք է գնացել նաեւ նոր ենթակառուցվածք գնելու հնարավորության մասին:
Թե հատկապես ինչ ենթակառուցվածքի մասին է խոսքը, Միրզոյանը չի մանրամասնել: Սամվել Կարապետյանը, ինչպես հայտնի է, արդեն իսկ տնօրինում է մի ենթակառուցվածք՝ նա բաշխիչ ցանցերի սեփականատերն է: Ընդ որում, Կարապետյանը սեփականատեր դարձավ «Էլեկտրիկ Երեւանի» հայտնի շարժման արդյունքում: Արդյո՞ք Հայաստանի թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց Սամվել Կարապետյանը կարող է դառնալ նոր ենթակառուցվածքի սեփականատեր:
Արարատ Միրզոյանի հայտարարությունը առայժմ կարող է տալ միայն ենթադրությունների տեղիք, քանի դեռ չի եղել պաշտոնական որեւէ կոնկրետ պարզաբանում:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. Վերաքննիչի որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժ...