Ուշագրավ քվեարկություն. ինչո՞ւ «Իմ քայլի» պատգամավորները Վահե Գրիգորյանին շատ հարցեր չուղղեցին, ամեն ինչ կանխորոշվա՞ծ էր. Ժողովուրդ
«Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Քանի որ 88 հոգուց բաղկացած «Իմ քայլը» խմբակցությունից բացականեր կային, ապա ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցություններից, չնայած քննադատությանը, գոնե 11-ից ավելի պատգամավոր կողմ է քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը:
Երեկ բավականին պասիվ էին «Իմ քայլը» խմբակցության անդամները: Օրինակ` ընդամենը 9 պատգամավոր էր գրանցվել թեկնածուին հարց ուղղելու համար այն դեպքում, երբ նախորդ թեկնածուներին 19 պատգամավոր էր հարց ուղղել, որոնց մեծամասնությունը եղել է «Իմ քայլ»-ից, իսկ երեկ միայն 4-ն էին:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք այս պատկերը վկայում էր, որ արդյունքը կանխորոշված էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չի: Բայց «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ, թաքցնելու բան չկա»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...