Մխիթարյանի մասին նրա ասածը վկայությում է, որ պետք չէ հավատալ Ադրբեջանի հռետորաբանությանը. ՀՖՖ խոսնակ
ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, մասնավորապես ասել է, որ իրեն զեկուցել են, թե Մխիթարյանը հիմնականում պահեստայինների նստարանին է մնում ու վատ խաղացող է։ Այն որ Հենրիխը թոփ ֆուտբոլիս է, գիտեն բոլորը, այդ թվում Ադրբեջանում, այն որ նա պահեստայինների թվում չէ դա էլ է ակնհայտ, այն որ նրանով հպարտանում ենք ոչ միայն մենք, այլ հետխորհրդային տարածքի շատ երկրների ներկայացուցիչներ, դա էլ է ակնհայտ, ակնհայտ է նաև այն, որ Ադրբեջանը կերազեր ունենալ մեկ «Մխիթարյան» ու երևի դրա դիմաց պատրաստ է զիջել նավթային շելֆի մի մասը, Մխիթարյանի անունով մարզաշապիկն անգամ իրարանցում առաջացրեց Բաքվում, բայց սրանք դեռ մի կողմ:
Ես արդեն համոզվեցի, որ նույնիսկ տարրական ու ակնհայտ բաներ սխալ են ընկալում Ադրբեջանում, եթե նախարարը նույնիսկ Մխիթարյանի խաղաժամանակի մասին բաց տեղեկությունն են սխալ ներկայացնում, ապա նրանք հաստատ խաբում են, թե ինչ է կատարվում Ադրբեջանի բանակում, խաբում են նաև, երբ զեկուցում են, իբր իրենց բանակը մարտունակ է, որ երբ ցանկանան պատերազմում կհաղթեն և այլն։ Մխիթարյանի մասին նրա ասածն ակնհայտ վկայություն է այն բանի, որ պետք չէ հավատալ ադրբեջանական կողմի հռետորաբանությանը, իրավիճակից կտրված են ու սին տեղեկություններ են ստանում։ Մի խոսքով, ֆուտբոլն ամեն ինչ պարզ դարձրեց»:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...