ԿԲ-ը մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին
«Դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք ԿԲ ոսկու պաշարն իրացվեց՝ համարելով դա տվյալ ժամանակաշրջանի համար ձեռնտու գործարք: Քայլեր արվո՞ւմ են արդյոք այդ պաշարը վերականգնելու համար, այս պահի դրույթամբ ԿԲ-ն ի՞նչ պահուստներ է տնօրինում»,-ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:
Ջավադյանը պատասխանեց. «1.6 տոննա ոսկի ենք ունեցել բանկային, վաճառելու իմաստը եղել է երկակի, գները աճել են, և բյուջեի եկամուտների խնդիր կար, ընդունվել է որոշումը, քանի որ ոսկի տնօրինելուց շահույթ չէինք ստանում, ներդրվել է, շահույթ ունեցել ենք: Դրանից հետո աշխատանքներ են տարվել , ու ոսկին դարձել է շատ ոչ հուսալի ակտիվ, գները մեծ փոփոխության են ենթարկվում, և այսօր կան շատ ավելի հուսալի գործիքներ»,-ասել է Ջավադյանը:
Ըստ նրա, արդեն երկու տարի աշխատանք է տարվում շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ և Հայաստանում շուտով կբացվի ոսկու աֆինաժի գործարան: Ոսկի արտահանողներն, այդպիսով, հնարավորություն կունենան ոչ թե արտահանել, այլ նախ կամ հանձնել այդ գործարանին և ստանալ բանկային ձուլակտոր, կամ վաճառել այն, պետությունն էլ հնարավորություն կունենա հայկական դրամով, ազգային արժույթով գնել շուկայից:ԿԲ-ն էլ կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:
ԿԲ նախագահն ընդունեց,որ ոսկու որոշակի պաշար նախատեսվում է վերականգնել :
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...