Ոչ մեկ չի կարող որևիցե բան ասել իմ կարծիքի հետ կապված. Վարդան Ղուկասյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ կողմ է Ռոբերտ Քոչարյանի ազատությանը. «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»,- նշել էր պատգամավորը, գրում է ArmLur.am-ը։
Ինչպես հայտնի է` ԲՀԿ-ն ձեռնպահ է մնացել Քոչարյանի կալանքի և ազատության վերաբերյալ արտահայտվելուց: Մինչդեռ Վարդան Ղուկասյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստին չի ներկայացել: Լրատվամիջոցը կապ հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ. «Ինձ լավ չեմ զգում հիվանդ եմ, ջերմություն ունեմ, դա է եղել պատճառը»:
Հարցին ՝ հնարավո՞ր է իր բացակայությունը կապված լինի վերջերս Ռոբերտ Քոչարյանի մասին արած հայտարարության հետ, վերջինս նշեց, պատասխանեց. «Չէ, ես խնդիր չունեմ: Ես «Ծառուկյան» դաշինքի մեջ եմ, մեր ընկերներին հարգում եմ, մենք միասին ենք, իսկ ինչ մնում է Քոչարյանի մասին իմ ասածներին, ապա դա իմ կարծիքն է, և ոչ մեկը չի կարող որևիցե բան ասել դրա հետ կապված: Նորից եմ ասում` ես հարգում եմ: Մյուսներն էլ իմ թիմից են, ես իմ թիմի հետ եմ»:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...