ՈՒՂԻՂ. Քոչարյանի գործը քննող դատարանի դիմաց կրկին բողոքի ակցիա է. News.am
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց այսօր՝ հունիսի 18–ին, բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները եւ նրա դեմ հանդես եկող քաղաքացիները, գրում է News.am-ը։
Դատարանի բակում կարգուկանոնը հսկում են մի խումբ ոստիկաններ ու դատական կարգադրիչներ, տեղադրվել են նաեւ արգելապատնեշներ։
Քոչարյանի աջակիցները իրենց հետ բերել են «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրառմամբ պաստառներ, իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները բերել են «Քոչարյան, հանցագործ» գրառմամբ պաստառներ։ Դատարանի բակում իրավիճակը լարված է. Քոչարյանի աջակիցները վանկարկում են «Ազատություն», իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները՝ «Հանցագործ»։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում և քաշքշուկ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև
Քիչ առաջ հուժկու բախում տեղի ունեցավ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև, գրում է Hraparak.am-ը:Ց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ. hetq.am
Hetq.am-ը գրում է. «Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է. Հայաստանը հավելյալ 40 մլն դոլար օգնություն կտրվի
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու կոնգրեսական Ջեք...
ՈՒՂԻՂ. Վերաքննիչ դատարանում ընթանում է Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննություն
Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:Դատական նիս...