Մրգաստանի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաստան համայնքի ղեկավարը, 2008 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով վճարված եւ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափի գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...