Խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում․ օրակարգի առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրումն է։ Հիշեցնենք․ ՀՀ նախագահը ներկայացրել է իշխանության սիրելի Վահե Գրիգորյանին, բայց նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունվում ընդդիմության, հանրության տարբեր շերտերի կողմից, քանի որ մարդիկ ակնկալում էին, որ հին Հայաստանի «օրենքներն» այլեւս չեն գործի, ապակուսակցական, ապաքաղաքական պաշտոններում յուրայիններ չեն նշանակվի։
Հերթական քառօրյայի օրակարգում են նաեւ ԲԴԽ անդամի ընտրությունը, բյուջեի կատարողականի նախագիծը, Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի եւ Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը եւ խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...