Կեղծ ստատուսչիները հիստերիայի մեջ են, բա պետք է վախենան իրավական պետությունից․ Հովհաննես Հովհաննիսյան
Ազգային ժողովում ՍԴ անդամի պաշտոնի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննարկելիս «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը գովեց թեկնածուին՝ ասելով, որ երբ բոլորը վախենում էին ճնշումներից ու աշխատանքից ազատվելուց, բանտ նետվելուց, Վահե Գրիգորյանը չէր վախենում այդ ամենից։
«Մենք այսօր ունենք թեկնածու, որը չի վախեցել և անցել է այդ փշոտ ճանապարհով։ Եվ այսօրվա հիստերիան … բնական է, որ պետք է հիստերիա լիներ։ Ամբողջ ֆեյսբուքչի, էսպես կեղծ ստատուսչիները զբաղված են տարբեր տեսակի ինչ-որ բաներ գրելով, հետո իրենց մամուլի միջոցներով դա պուբլիկացնելով ու շարունակելով, որովհետև հիստերիայի մեջ են։ Բա պետք է հիստերիայի մեջ լինեն, որովհետև պետք է վախենան իրավական պետությունից, որովհետև իրենք միշտ հակաիրավական են եղել։ Եվ իրենք ուզում են հետ գնալ էտ հակաիրավական դաշտը։ Չի լինելու այլևս։ Եվ այդ պատճառով նրանք այսօր վախի մեջ են և վախի մեջ պետք է մնան այդպես ու ապրեն վախի մեջ, որովհետև դա է եղել իրենց կենսակերպը»,- ասաց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...