Գյումրի-Երևան ճանապարհին Opel Astra-ն շրջվել է. վարորդին հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 03:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «Opel Astra G » մակնիշի (վարորդ՝ Ա.Ո., ծնված 1980 թ.) ավտմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով վարորդը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մե...
ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան
Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան:...