Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արեն Հախվերդյանի վարած Opel մակնիշի 98 XX 880 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Lada մակնիշի 936 OC 61 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lada-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ Lada-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հոսպիտալ տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան
Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան:...
«Աշտարակ» բուժկենտրոնում մահացածի հարազատները «շտապօգնության» մեքենա են վնասել. կա բերման ենթարկված
Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկե...