Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկանում ենք Shantnews.am-ի:
18-ամյա Արթուրը, որ զբաղվում է ըմբշամարտով, հանրակացարանում ընկերացել է մի ադրբեջանցու հետ, որը հրավիրել է նրան երեկույթի: Այդտեղ եղել են նաև այլ ադրբեջանցիներ: Երեկույթի ընթացքում Արթուրը վատ է զգացել և վերադարձել է իր սենյակ: Քիչ հետո նրա մոտ են եկել ադրբեջանցիները, իբր հետաքրքրվելու նրա առողջական վիճակով:
Արթուրը նկատել է, որ ադրբեջանցիներն ինչ-որ պայուսակ են թողել իր մոտ և անձնագրեր ու գլխի է ընկել, որ այդ պայուսակի մեջ թմրանյութ կա: Նա ենթադրել է, որ այդպիսով փորձել են իր վրա «գործ սարքել», սակայն ցույց չի տվել, որ հասկացել է դա:
Նա սպասել է մինչև ադրբեջանցիների գնալը, ապա պատուհանից դուրս է նետել պայուսակն ու անձնագրերը: Ադրբեջանցիները դա տեսել են, հետ են վերադարձել, կոտրել են դուռը և ծեծի են ենթարկել Արթուրին: Արթուրը հասել է մինչև պատուհան և օգնություն է կանչել: Այդ ժամանակ էլ ադրբեջանցիները նրան դուրս են նետել պատուհանից: «ХарківTimes» լրատվականին այս մասին պատմել է Արթուրի հայրը` Սերգոն:
Արթուրը հրաշքով է ողջ մնացել: Նա սողալով հասել է մինչև ավտոկայանատեղի: Պահակը նկատել է դա և չի թողել որ տարածք մուտք գործեն նաև ադրբեջանցիները: Նա ոստիկանություն է կանչել: Արթուրը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել է կոնքոսկերի և ազդոսկրի կոտրվածք, կոնքոսկրերի տեղաշարժ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մե...
ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան
Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան:...
«Աշտարակ» բուժկենտրոնում մահացածի հարազատները «շտապօգնության» մեքենա են վնասել. կա բերման ենթարկված
Հունիսի 17-ին, ժամը 21.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բ/կ է տեղափոխվել Ոսկե...