Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ- ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 18-ին:
Նշվում է, որ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Դեսպան Քիսլերը եւս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ նշել, որ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանն ընդգծել է, որ գերմանական կողմը կարեւորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությանը եւ համոզմունք հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Գագիկ Ծառուկյանը` նախօրեին ՀՅԴ-ականների հետ հանդիպման մասին
Դաշնակցության առաջարկն է եղել, որ կարելի է հանդիպել, քննարկել երկրի տնտեսական, քաղաքական վիճակը, Արցախի հարցը: Այս մասին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. Վերաքննիչի որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց մերժ...