ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել և պահանջել հարուցել քրեական գործ։ Գլխավոր դատախազին հաղորդում ներկայացնելու առիթը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցում հնչեցրած մի քանի արտահայտություններն են։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Ալումյանը մասնավորեցրեց՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ջհանգիրյանն իր հարցազրույցում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Սահմանադրական դատարանը միտումնավոր ձգձգում է որոշման կայացումը՝ այդպիսով հնարավորություն տալով Վերաքննիչ դատարանին ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը։
«Նրա ասածից հետևում է, որ ՍԴ-ն շանս է տալիս ընդհանուր իրավասության դատարաններին, որ սխալը ուղղվի, որ Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն այստեղ նաախպես պլանավորված դատական ակտերի մասին է խոսքը։ Նշանակում է՝ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու Սահմանադրական դատարանը։ Նա նաև ասաց, որ չակերտները չի բացի։ Նման տեղեկատվության ոչ ոք չպետք է տիրապետեր», - ներկայացրեց Ալումյանը։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր կասեցնել Մարտի 1-ի գործով վարույթը և դիմել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն ընդունել էր վարույթ և որոշել հարցի քննարկման ժամկետը երկարաձգել մեկ ամսով։
Ալումյանը Ջհանգիրյանի մեկ այլ հայտարարություն էլ մեջբերեց՝ «Սահմանադրական դատարանն այս կազմով այս գործը չի քննելու» ու ավելացրեց.
«Պետք է հասկանալ՝ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանում փոփոխություններ են տեղի ունենալու։ Շատ հեռու գնացող հայտարարություններ էին, այսինքն՝ առնվազն երկու դատական ատյանների հետագա անելիքները հայտնի էին պարոն Ջհանգիրյանին»։

Նրա խոսքով, Ջհանգիրյանը մատնանշել է հանգամանքներ, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին։
Մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են՝ զրուցել սրճարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այսօր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ընդմիջմանը հանդիպել է «Տաշիր»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դանդաղ ռումբ». «Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆեյքերի եւ յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղեր. «բոմժի» կարգավիճակ. Փաշինյանը՝ հին համակարգի մասին
Ֆեյքերի եւ յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղերը ներառելու դեպքում նոր բացված աշխատատեղերի վիճակագրություն...
ՈՒՂԻՂ. Մեկնարկել են ԱԺ քառօրյա նիստերը. Օրակարգում ՍԴ դատավորի ընտրության հարցն է
Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի նիստերը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են: ԱԺ նիստը մեկնա...