ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆեյքերի եւ յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղեր. «բոմժի» կարգավիճակ. Փաշինյանը՝ հին համակարգի մասին
Ֆեյքերի եւ յութուբում դիսլայք դնելու համար բացված աշխատատեղերը ներառելու դեպքում նոր բացված աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«100 փաստ Հայաստանի մասին գրքույկում ներկայացված է աշխատատեղերի մասին վիճակագրությունը եւ այստեղ արձանագրված է, որ անցած տարվա մայիսից մինչեւ այս տարվա մայիսը Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է 51 հազար նոր աշխատատեղ, իհարկե այդ աշխատատեղերից մի մասը ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, փոքր մասը նոր ստեղծված աշխատատեղ , բայց երեկ մի զեկույց կարդացի եւ հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար, եւ յութուբում դիսլայք դնելու համար: Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին»,- ասաց նա:
Սակայն վարչապետը նշեց, որ իրենք դժգոհ չեն, որ քաղաքացիներն աշխատանք ունեն:
«Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն եւ համոզված եղեք` մենք բավարար կամք եւ քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերի եւ դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն եւ նրանք բառիս բուն իմաստով, կներեք իրենք են սիրում էդ բառը, հայտնվեն «բոմժի» կարգավիճակում»,- հավելեց նա:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ հունիսի 16-ին, անցկացնում է իր 5-րդ համաժողովը։ Համաժողովն ընտրելու է վարչության նոր կազմ, ընտրությունը կատարվելու է վարկանշային փակ քվեարկությամբ, առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։
Նշենք, որ նախատեսված է նաեւ վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն։ Հանձնաժողովի 7 տեղերի համար առաջադրվել է 30 թեկնածու։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են՝ զրուցել սրճարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյաննն այսօր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ընդմիջմանը հանդիպել է «Տաշիր»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դանդաղ ռումբ». «Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք»...
ՈՒՂԻՂ. Մեկնարկել են ԱԺ քառօրյա նիստերը. Օրակարգում ՍԴ դատավորի ընտրության հարցն է
Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի նիստերը: Օրակարգում երեք տասնյակից ավելի հարցեր են: ԱԺ նիստը մեկնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բախում և քաշքշուկ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև
Քիչ առաջ հուժկու բախում տեղի ունեցավ Քոչարյանի կալանավորումը պահանջողների ու ոստիկանության միջև, գրում է Hraparak.am-ը:Ց...