Տատիկը ոստիկաններին հայտնել է, որ իր գոտու միջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար
Խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երեկ՝ հունիսի 16-ին ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի բնակիչ, 81-ամյա Լ. Ս.-ն և հայտնել, որ հունիսի 14-ից հունիս 16-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ պայմաններում, անհայտ անձը կամ անձինք բնակարանի ննջասենյակից գողացել են հագուստները և արկղի վրա դրված իր կիսաշրջազգեստի գոտիի ներսի կողմում ամրացված 9 հազար դոլարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ.Ս.-ն ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա հունիսի 2-ից հունիսի 8-ը իր տան ննջասենյակից նույնպես գողացել են մոտ 5600 ԱՄՆ դոլար: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ ցանկացել է կատարված դեպքերի մասին խորհրդակցել բարեկամների հետ: Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մե...
ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան
Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան:...