Երևանում ԱՄՆ 3 քաղաքացի դիմել են «կարմիր բերետավորներին»՝ բողոքելով, որ իրենց հանդեպ զբոսայգում անառակաբարո գործողություններ են կատարել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց և իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանոթյուն են բերան ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խաչատրյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «կարմիր բերետների» օգնությանը դիմած անձինք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։ Նրանք են՝ 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն և 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վ. Խաչատրյանը անառակաբաոր գործողություններ կատարել: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մե...
ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան
Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան:...