Բժիշկները թույլ են տվել Մանվել Գրիգորյանին խնամակալ ունենալ. News am
Խոշոր չափով յուրացման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը ավելի է վատթարացել է, երբ նա ԲԿ–ից դուրս գրվելուց հետո հրաժարվել էր դեղորայք ընդունել։
Նա նշեց, որ Գրիգորյանն իրենց մոտ է տեղափոխվել Քրեակատարողական ծառայության գրության հիման վրա։
«Մեզ գրություն են ուղարկել՝ հայտնելով, որ Մանվել Գրիգորյանը ցանկություն ունի տեղափոխվել «Նաիրի» ԲԿ, արդյոք պատրա՞ստ եք ընդունել նրան, մենք էլ պատասխան նամակ ենք հղել՝ նշելով, որ պատրաստ ենք յուրաքանչյուր հիվանդի ընդունել, այդ թվում Մանվել Գրիգորյանին»,–ասաց նա։
Գնունին տեղեկացրեց, որ Գրիգորյանը դիմել է նաև խնամակալ ունենալու հարցով, ինչին իրենք չեն առարկել։ Ներկայումս Գրիգորյանը գտնվումէ ԲԿ–ի հիվանդասենյակում, որտեղ նրան խնամում է հարազատներից մեկը։
«Խնամակալի կարիքն իսկապես կա, քանի որ նա դժվարությամբ է տեղաշարժվում, դրա համար մենք թույլ ենք տվել, որ նա խնամակալ ունենա»,–պարզաբանեց Գնունին։
Նմանատիպ հոդվածներ
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
ՔՊ վարչության անդամ, թե՞ ԱԺ նախագահ. Արարատ Միրզոյանը հակված է ինքնաբացարկ հայտնել
Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ը. կարող է նոր առաջարկ լինեն. Արարատ Միրզոյան Եթե ի...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Սուրեն Պապիկյանն ընտրվեց «ՔՊ» կուսակցության վարչության նախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովն ավարտվեց, որի ժամանակ կուսակցության անդամներն ընտրեցին վարչո...