10.000 զինծառայող, ավելի քան 200 հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա. Զորավարժություններ` Արցախում
Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:
Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:
Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:
Նմանատիպ հոդվածներ
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
ՔՊ վարչության անդամ, թե՞ ԱԺ նախագահ. Արարատ Միրզոյանը հակված է ինքնաբացարկ հայտնել
Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ը. կարող է նոր առաջարկ լինեն. Արարատ Միրզոյան Եթե ի...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Սուրեն Պապիկյանն ընտրվեց «ՔՊ» կուսակցության վարչության նախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովն ավարտվեց, որի ժամանակ կուսակցության անդամներն ընտրեցին վարչո...