«Սորոսի հետ երբևիցե կապ չեմ ունեցել. բթամտություն է»․ Դավիթ Սանասարյան
Իմ հասարակական-քաղաքական գործունեության համար ես որևիցե դրամաշնորհ չեմ ստացել։ Այսօր՝ հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում ինքը համարվում է սորոսկան թեւի ներկայացուցիչ, իսկ ԱԱԾ տնօրենը՝ հակասորասական։
«Հազար անգամ ասել եմ, որ Սորոսի հիմնադրամի հետ որևիցե կապ չեմ ունեցել, երբ որ դա նորից շրջանառում են, նշանակում է իրենց բթամտություն են ցուցաբերում։ Ես երբևիցե կապ չեմ ունեցել ոչ Սորոսի, ոչ էլ այլ հիմնադրամի հետ, իմ հասարակական-քաղաքական գործունեության համար ես որևիցե դրամաշնորհ չեմ ստացել»,- ասաց նա։
Դավիթ Սանասարյանը կրկնեց, որ որեւէ առնչություն չունի այն գործի հետ, որի մեջ ներգրավված է որպես մեղադրյալ։ Իսկ թե ով կամ որ ուժերն են այդ մեղադրանքը իրեն վերագրել, խոստացավ անդրադառնալ, երբ ժամանակը գա․ «Էդ մասին կխոսեմ, երբ ժամանակը գա, իսկ ես խոսելու եմ»։
Նա նաեւ նշեց, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն առանձնահատուկ բան չի եղել, եւ այն կարելի է ահամարել ընկերական հանդիպում։
Նմանատիպ հոդվածներ
«Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ». խորհուրդ՝ Տիգրան Ուրիխանյանից
ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարող...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈՒ հենակետերից մեկը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Դ...
Խոշոր հրդեհ` Սարի թաղում
Հունիսի 15-ին, ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակ...
ՔՊ վարչության անդամ, թե՞ ԱԺ նախագահ. Արարատ Միրզոյանը հակված է ինքնաբացարկ հայտնել
Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ը. կարող է նոր առաջարկ լինեն. Արարատ Միրզոյան Եթե ի...