Քաղաքացին դիմել է ոստիկանություն, որ Իջևանի քաղաքապետը ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09:15-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների այդ թվում՝ կոմունալ բաժնի, ապօրինի գործողություններ են կատարում տարածքում և հարձակվել են տան անդամների վրա:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանամունքի հետաքննիչի գլխավորությամբ: Արդեն ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին, ինչի պատճառով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 23-ին Իջևան քաղաքի բնակիչ, Իջևանի ավագանու անդամ 56-ամյա Վալերի Մելիքբեկյանը դիմել էր կայքին և խնդրել կառավարության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որպեսզի վերջ դրվի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կողմից պաշտոնական դիրքի օգտագործումը:
Նմանատիպ հոդվածներ
«Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ». խորհուրդ՝ Տիգրան Ուրիխանյանից
ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարող...
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
ՔՊ վարչության անդամ, թե՞ ԱԺ նախագահ. Արարատ Միրզոյանը հակված է ինքնաբացարկ հայտնել
Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ը. կարող է նոր առաջարկ լինեն. Արարատ Միրզոյան Եթե ի...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...