Վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ
Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 51-ամյա Նուբար Բալայանը, իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա Ն.Հ.-ն դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների խմբի կողմից տեղում ստացել են բժշկական օգնություն: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ն. Բալայանն աշխատում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղի աշխատակազմի իրավաբանական և զարգացման բաժնի ղեկավար:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում ադրբեջանցիները հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տ...
Ինչ է տեղի ունեցել Ասկերանի զորամասերից մեկում. պարզաբանում է Արցախի ՊԲ-ն
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մե...
ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան
Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան:...