«Փոքր Մհեր» ռազմական վարժարանի սանը բեկորային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է shamshyan.com -ը՝ ստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Ռ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում իրենց տանը՝ իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ նռնականման իրի պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասվածքներ է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է «Փոքր Մհեր» ռազմամարզական վարժարանում։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վիրավորների թվում 3 մանկահասակ երեխա կա
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմա...
Ավտովթար` Սյունիքի մարզում. Միմյանց երկու մեքենաներ են բախվել. Shamshyan.com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մե...
ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան
Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան:...