Երևանում ուժգին քամուց ծառեր են պոկվել, ընկել մեքենաների վրա
Հունիսի 13-ին, ժամը 22:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ծառն ընկել է կայանած «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղերն ավտոմեքենայի վրայից և սահմանազատել ծառի մյուս հատվածը՝ մինչ կանաչապատման աշխատակիցների մոտենալը:
Հունիսի 14-ին, ժամը 03:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի բակում քամուց ծառը կոտրվել, ընկել է կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «ՎԱԶ-2102» և «Mercedes ML» մակնիշների ավտոմեքենաների վրա՝ վնասելով արտաքին լուսավորման սյունը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ մինչ կանաչապատման աշխատակիցների մոտենալը:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վիրավորների թվում 3 մանկահասակ երեխա կա
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմա...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների...