«Ժողովուրդ»․ Պաշտպանության փոխնախարարը «Իմ քայլի» հետ լուրջ խոսակցություն է ունեցել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում շարունակվում են 2018 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Հունիսի 5-ին Ազգային ժողովում պետք է տեղի ունենար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերով հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվեր պաշտպանության նախարարության բյուջեի կատարողականը:
Սակայն ինչպես հայտարարվեց այդ օրը, նախարար Դավիթ Տոնոյանը գործուղման էր մեկնել, ուստի նա ԱԺ-ում այսօր կներկայացնի 2018 թ. բյուջեի կատարողականը: Բայց պարզվում է, որ օրվա տեղափոխությունը նախապատմություն ունի:
Մասնավորապես, հունիսի 5-ին Ազգային ժողովում է եղել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և իշխող խմբակցության հետ լուրջ խոսակցություն է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գաբրիել Բալայանն ասել է, որ ինքը կարող է ներկայացնել 2018թ. բյուջեի կատարողականը, սակայն նրան բացատրել են, որ նման բան չի կարող լինել, քանի որ վարչապետի կողմից ասվել է, հրահանգվել է, որ առաջին դեմքերը պետք է ներկա լինեն քննարկումներին:
Նկատենք, որ վարչապետի հրահանգից «վախեցած» անգամ արձակուրդի մեջ գտնվող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր երեկ ներկայացել ԱԺ ու անձամբ մասնակցել 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին: Միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ ԱԺ չեկավ բյուջետային քննարկումների»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...