Փայլանը տեսակցել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված հայ կնոջը
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված Արփինե անունով հայ կնոջ ընտանիքին. գրում է ermenihaber-ը:
Հանդիպման վերաբերյալ Փայլանը գրառում է արել իր Twitter-ի էջում, որտեղ մասնավորապես ասված է. «Սամաթիայում մայիսի 31-ին ատելության հողի վրա հայ կինը ենթարկվեց հարձակման։ Հարձակումն իրականացրածները դեռևս ձերբակալված չեն։ Երեկ, երբ ես այցելեցի նրանց ընտանիքին, ասացին, որ որոշել են լքել Թուրքիան։ Չկարողացա ասել՝ մի գնացեք։ Պատասխանատուները ամոթ չունեն, բայց ես ամոթ եմ զգում իմ երկրի փոխարեն»։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խո...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակի...