Լոռու մարզում հայրը արոտավայրում հայտնաբերել է վթարված Նիվան, իսկ դրսում՝ 34-ամյա որդու դին
Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ «Թուրքի թաղամաս» կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում, ավտոմեքենա է գլորվել և կան կասկածներ, որ հնարավոր է՝ տուժած կամ տուժածներ լինեն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան և մահացածին հայտնաբերել է հայրը, ով առավոտյան խոշոր եղջերավոր անասուններին տանում էր արածացնելու և նկատել է ավտոմեքենան, սակայն նրա մտքով չի անցել, որ մահացածըի որդին է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, նաև, որ Ա. Զալինյանը անտառապահ էր։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վիրավորների թվում 3 մանկահասակ երեխա կա
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմա...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների...