Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 2 վարորդները հոսպիտալացվել են
Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Գործարանային փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Հ. Հ.–ի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 QA 854 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Հ. Ն.–ի վարած BMW մակնիշի 35 RX 071 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանութան ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահամանազատել տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վիրավորների թվում 3 մանկահասակ երեխա կա
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմա...
Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...