Վահե Գրիգորյանը հանդիպել է ԼՀԿ պատգամավորների հետ. Ինչ մտահոգություն ունի Մարուքյանը
Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն երկրորդ անգամ որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը այսօր խորհրդարանում հանդիպում է ունեցել ԼՀԿ պատգամավորների հետ, որի ժամանակ իր պատկերացումներն է ներկայացրել։ Հանդիպումից հետո Գրիգորյանն ասել է, որ չգիտի՝ ԼՀԿ պատգամավորները կողմ կարտահայտվե՞ն իր նշանակմանը, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է ԼՀԿ վերաբերմունքին, կուսակցության նախագահը երկու մտահոգություն է հայտնել Գրիգորյանի առաջադրման կապակցությամբ։ Առաջինը վերաբերում է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ թեկնածուի մտերիմ հարաբերություններին։ Մարուքյանը համարում է, որ այս գործոնով պայմանավորված՝ Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իր պաշտոնում։
Մյուս մտահոգությունը, որ հայտնել է Մարուքյանը, վերաբերում է թեկնածուի առաջադրմանը։ Խոսքը այն մասին է, որ ըստ ԼՀԿ-ի դիրքորոշման՝ նույն թեկնածուն չի կարող երկու անգամ առաջադրվել։ Սա, սակայն, վեճի առարկա է, քանի որ իրավաբանների մեկ այլ խումբ պնդում է, որ դա թույլատրվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծափերով ճանապարհեցին պաշտոնին հրաժեշտ տվող Արտակ Զեյնալյանին
«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը կներգրավվի ՀՀ պետության կառավարման, հետագա զարգացման ու շինարարության գործում,...
Արցախում զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...