ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում բերման ենթարկվածների թիվը հասել է 200-ի
Մոսկվայի կենտրոնում հաջակցություն օրերս կալանավորված և նախօրեին կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթի անցկացման ժամանակ բերման ենթարկվածների թիվը հասել է ավելի քան 200-ի, հայտնում է РБК-ն ՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով:
Արդեն հայտնել էինք, որ Իվան Գոլունովի նկատմամբ հարուցած քրործը կարճվել է ապացույցների բացակայության հիմքով։
Բերման ենթարկվածների թվում է նաև ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն շարժման առաջնորդ Ալեքսեյ Նավալնին:
Երթի մասնակիցները բացականչում են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում կրկին բերման է ենթարկվել Ալեքսեյ Նավալնին
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված երթի ժամանակ բերման է ենթարկվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնինը, գրում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հռետորական հարց է բարձրացրել՝ նկատի չունենալով պարոն Քոչարյանին. փաստաբան. News.am
Մեզ բավարարում է այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 1...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք
Ախուրյանի ոստիկանները Գյումրիում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դանդաղ ռումբ». «Սանիթեքի» օֆիսները գտնվում են նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում
Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք»...