Սևանի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. կա մեկ զոհ
ԱԻՆ «911» ծառայությանը այսօր հունիսի 12-ին, ժամը 13:02-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ո.Ո., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորները՝ Ս.Խ.-ն (ծնված 1959 թ.) և Կ.Խ.-ն (ծնված 1989 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Կ.Խ.-ն մահացել է, իսկ Ս.Խ.-ն և Ո.Ո.-ն այնուհետև տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վիրավորների թվում 3 մանկահասակ երեխա կա
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմա...
Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...