Լոռու մարզում 5-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Երեկ՝ հունիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:50-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 33-ամյա Հրաչյա Սեդրակյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FA 687 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա Վ. Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Դեպքի վայր են ժամանել ճանապաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վիրավորների թվում 3 մանկահասակ երեխա կա
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմա...
Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների...