Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Այսօր Կոնդի բնակիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով նոր հանձնաժողովի ստեղծում ու իրենց տարածքների չափագրում:
«Մենք ոչ մեկին չենք ուզում լսել, մեզ պետք է վարչապետ կամ փոխվարչապետ... ու քաղաքապետն էլ անպայման ներկա լինի»,-նշում էին բնակիչները և ավելացնում, որ 19 տարի է պայքարում են:
«Նախկին իշխանություններից որոշ չինովնիկներ մեր Կոնդում հանրային տարածքներ են սեփականացրել առանց որևէ խնդրի, իսկ մենք մեր տները չենք կարողանում: Մենք չենք պատրաստվում փող տանք, որ մեր եղածը առնենք»,-ասաց մեկ այլ բնակիչ:
Բնակիչներից մեկն ասաց, որ տվյալ թաղամասում իրեն պետք է ռեստորանային համալիրի տարածք տրամադրեն, սակայն պայամանգիր կա, բայց տարածք չեն տալիս.
«Անցած տարի պարոն Վանեցյանն ասաց, որ 4-6 ամսում բոլոր կոնդեցիների պայմանագրերը կբավարարեն, եւ բոլորդ տարածք կստանաք, բայց մինչեւ հիմա չենք ստացել: 3 անգամ դիմել եմ ԱԱԾ, 3 անգամն էլ եկել է պատասխան, որ դիմեմ դատարան: Մի անգամ դիմել եմ դատարան, գործը կարճել են: 10 տարի պայմանագիր եմ կապել, չեն տալիս տարածքը, շենքերը պատրաստ է: «Ի Էմ ՍԻ» ՓԲ ընկերության տնօրեն Գնել Քոչարյանն ինձ ասում է՝ քո տարածքները վաճառելու ենք «SAS»-ին կամ «CITY»-ին»,- ասաց բնակիչը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Պարգևատրել են զինծառայողի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բա...
Նախարար Արսեն Թորոսյանը ներողություն չի խնդրի Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարա...