Մեծ մասը գերադասեց հին՝ «հաստավիզ-ախրաննիկական», «բարեգործական» համակարգը․ Արամ Աբրահամյան
Չնայած երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, աբովյանցիների 60 տոկոսն ընդհանրապես չգնաց քաղաքապետի ընտրություններին, իսկ գնացածների մեծամասնությունը գերադասեց հին՝ ֆեոդալական, «հաստավիզ-ախրաննիկական», կլանային, օլիգարխիկ, «բարեգործական» համակարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
Աբրահամյանը գրառման մեջ հավելում է․
Ես որոշակի կասկածներ ունեմ, որ մեր հասարակությունը միահամուռ «մերժեց Սերժին», բայց չմերժեց այն համակարգը, այն մտածողությունը, որը ձեւավորվել էր տասնամյակների ընթացքում՝ մոտավորապես 1970-ական թվականներից: Եթե կարճ ձեւակերպենք, ապա դա համոզմունք է, որ «թագավորն» ինչ-որ հրաշքով իրենց բարեկեցիկ կյանք կպարգեւի: Երբ դա տեղի չի ունենում, մարդիկ բավարարվում են այն կրճոններով, որոնք ավելի փոքր մասշտաբի «թագավորներն» իրենց ժամանակ առ ժամանակ հատկացնում են: Նախ՝ պետք է արձանագրել, որ այդ խնդիրը կա՝ չընկնելով «հպարտ քաղաքացու» վերաբերյալ պատրանքների մեջ: Երկրորդ՝ կոտրել այդ մտածելակերպը՝ դրսեւորելով «զրո պոպուլիզմ»:
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին ա...
«Լիսկան» սնանկ է ճանաչվել
Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրա...
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայո...
Մարզպետները դարձյալ պարգեւատրել են իրենց. Hetq.am
Մարզպետարաններում շարունակում են պարգեւատրել աշխատակիցներին, որոշ դեպքերում նույնիսկ՝ կամայական: Այս մասին հայտնում է He...