46 համարի երթուղու ուղևորափոխադրող ընկերությունը միայն նախազգուշացվել է. Հովսեփ Կուբատյան
46 համարի երթուղու ուղևորափոխադրող ընկերությանը միայն նախազգուշացվել է, նման դեպքեր հայտնաբերելու դեպքում քաղաքապետարանն իրավունք ունի չեղարկել պայմանագիրը ուղևորափոխադրող ընկերության հետ:
Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարց չի քննարկվելու, քանի որ ըստ ոստիկանության՝ կարգազանց վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:
«Մինչ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանը զերծ է մնում ուղևորափոխադրողների հետ պայմանագրերի չեղարկումից և սահմանափակվում է միայն զգուշացումներով, քանի որ նման կտրուկ քայլերը միայն կվատացնեն գործող տրանսպորտային ցանցը»,-նշեց Հովսեփ Կուբատյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
Երթուղայինի վարորդի վարքագծի մասին, փոխանցել ենք պատասխանատուներին․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Անի Սեիզ Խաչարյանի այսօր...
Պարգևատրել են զինծառայողի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բա...
Նախարար Արսեն Թորոսյանը ներողություն չի խնդրի Արա Մինասյանից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարա...