![«Հնի հոտ եմ առնում». Սասուն Գրիգորյանը խոսել է Աբովյանում տեղի ունեցած միջադեպից](https://auroranews.am/storage/img/base_image/old/71564a8939826ccf3fdc57ee496380c5.webp)
«Հնի հոտ եմ առնում». Սասուն Գրիգորյանը խոսել է Աբովյանում տեղի ունեցած միջադեպից
![«Հնի հոտ եմ առնում». Սասուն Գրիգորյանը խոսել է Աբովյանում տեղի ունեցած միջադեպից](https://auroranews.am/storage/img/base_image/old/71564a8939826ccf3fdc57ee496380c5.webp)
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրություններն ընթանում են, եւ թեկնածուներից Սասուն Գրիգորյանը արդեն քվեարկել է 29/02 ընտրատեղամասում:
Անդրադառնալով երեկ Աբովյանում տեղի ունեցած միջադեպին` Սասուն Գրիգորյանը NEWS am-ին հայտնեց, որ ձեռնպահ կմնա դեռ մեկնաբանություններից եւ խորհորդ տվեց սպասել իրավապահների հայտարարություններին, բայց նշեց. «Հնի հոտ եմ առնում»:
Նա նշեց, որ մեծ սպասելիք ունի այսօրվա ընտրություններից և վստահ է, որ հաղթելու է:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի բնակարանն ու մեքենան։
Նշենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու: Նրանցից առաջատարներ են համարվում գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը: