Աբովյան քաղաքի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին
Աբովյան քաղաքի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը չի ցանկանում գնահատական տալ ԱԱԾ բացահայտումներին՝ Աբովյանի քաղաքապետարանում կաշառք ստանալու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու դեպքերի հետ կապված։ Նա Tert am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հարցը գտնվում է իրավական դաշտում։
«Ամեն դեպքում, ես աբովյանցիների առջև պարզ ճակատով եմ, կարող եմ և՛ իրավական, և՛ բարոյական դաշտում պատասխանել»,- ասաց նա։
Գևորգյանը, խոսելով իր պաշտոնավարման մասին, հայտարարեց, որ անցած 4 տարվա ընթացքում բավականին աշխատանք են կատարել Աբովյան քաղաքում։
«Մենք փորձել ենք այնպես աշխատել, որ ոչ թե առաջ լինենք նմանատիպ բնակչություն ունեցող քաղաքներից, այլ շատ դեպքերում մենք առաջ են Երևան քաղաքից։ 4 տարի աշխատել եմ, և համայնքն ունեցել է 100 տոկոս կատարողական։ 4 տարվա ընթացքում բյուջեի որևէ տեղով պարտք չի եղել: Այս տարիների ընթացքում բավականին ծրագրեր ենք ունեցել և կյանքի ենք կոչել»,- նշեց Վահագն Գևորգյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին էլ Աբովյան քաղաքում 20-ից ավել լայնածավալ աշխատանք է իրականացնում։ Գևորգյանը շեշտեց՝ ունի կիսատ գործ և առաջադրվում է, որ իր աշխատանքը շարունակի։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Աբովյանում քաղաքապետ են ընտրում
Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են: Վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը, մարդիկ գնում են իրենց քաղաք...
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
Տավուշի Ազատամուտ համայնքը ՀՅԴ-ական ղեկավար կունենա. News am
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներո...
Նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն․ ՔՊ-ի հայտարարությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել․«ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հուն...