Փաշինյանի ռուսերենն ու Զախարովայի գրառումը. ինչու է ՀՀ վարչապետը միջազգային հարթակներում համառորեն ռուսերեն խոսում. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի համաժողովում վերջապես կայացավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է․ «Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի, և հուսով եմ՝ նաև օգտակար՝ մասնակցելու քննարկումներին․․․
Անհրաժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին»:
Եվ չնայած ՌԴ նախագահը ջերմ և հարգալից էր, սակայն Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում ծաղրում էր Նիկոլ Փաշինյանի ռուսերենը։ Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը համառորեն ռուսերեն խոսում միջազգային հարթակներում»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
Սերժ Սարգսյանի դեմ կարող են քրեական գործեր հարուցվել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։...
ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի հայերի նկատմամբ հայտնի դեպքը. Ում էր դա պետք. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկաններ...
«Վովայի Արշակը» դատի է տվել Դանիել Իոանիսյանին. Հետք
Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով, քաղաքացիական հայց է ներկայացրե...