«Վովայի Արշակը» դատի է տվել Դանիել Իոանիսյանին. Հետք
Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով, քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ, գրում է Hetq.am-ը:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցի պատճառը Հակոբյանին «քրեական հեղինակություն» անվանելն է: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում: Դատալեքսում առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե որքան փոխհատուցման մասին է խոսքը:
Նշենք, որ մայիսի 22-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել է Արշակ Հակոբյանի, «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի և «Թոխմախի Բաբո» անունով հայտնի Բաբկեն Ղազարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ` նրանց անվանելով «քրեական հեղինակություններ»: Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն՝ Բաբկեն Ղազարյանը նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Խաչատուրովին չեն թույլատրել հատել հայ-վրացական սահմանը. News am
News.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հու...
Սերժ Սարգսյանի դեմ կարող են քրեական գործեր հարուցվել. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։...
ՄԱԿ-ում Հայաստանի աննախադեպ քվեարկությանը հաջորդեց Ախալքալաքի հայերի նկատմամբ հայտնի դեպքը. Ում էր դա պետք. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկաններ...
Նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն․ ՔՊ-ի հայտարարությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել․ «ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հու...