![Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորներ կան](https://auroranews.am/storage/img/base_image/old/554ddd45ed729230ede1feeb497ae7b8.webp)
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորներ կան
![Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորներ կան](https://auroranews.am/storage/img/base_image/old/554ddd45ed729230ede1feeb497ae7b8.webp)
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15:20-ի սահմաններում Մխչյան գյուղից դեպի Մրգավետ գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին, Մրգավետ գյուղի վարչական տարածքում բախվել են Մխչյան գյուղի բնակիչ, 32-ամյա Նարինե Նրգեյանի վարած Hyundai Elantra մակնիշի 35 RV 083 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Կարապետ Նազարյանի վարած Hongsing մակնիշի 35 TM 964 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Նրգեյանի ուղևորներ, համագյուղացիներ 34-ամյա Մարիամ Նրգեյանը և 7-ամյա Է. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ Կ. Նազարյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: